Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կառուցվելու է Նաիրիի բժշկական կենտրոնի ամբողջովին նոր շենք

28.07.2022

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել' 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում իրականացնելու միջոցով շուրջ 851 մլն. դրամ հատկացնել մի շարք բժշկական հաստատությունների կառուցման եւ վերակառուցման աշխատանքների իրականացման համար:

 Արդեն իսկ հաստատված որոշմամբ, պետական բյուջեի միջոցներուվ կկառուցվի Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնի ամբողջովին նոր շենք:

Նաիրիի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ամենահրատապներից էր:

 Հիշեցնենք, որ բժշկական կենտրոն կատարած այցերի ընթացքում մարզպետ Ահարոն Սահակյանը բազմիցս քննարկել է հաստատության վերազինմանն ու հիմնանորոգմանն ուղղված անելիքները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28