Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստին, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, կանոնակարգող խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել են կանոնակարգող խորհրդի անդամներ` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը, ՀՀ մարզպետներ, համապատասխան գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ !!Նիստի...

Նոր աշխատանքային շաբաթ, նոր հանձնարարականներ 14.06.2022
Նախօրեին անցկացված աշխատանքային խորհրդակցության առանցքում՝ ✔Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերն են, ինչպես նաև նախորդ տարվանից տեղափոխված ծրագրերի ներկա փուլը ✔Մարզում պետական բյուջեով և տարբեր այլ ծրագրերով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը, առաջիկայում այց կունենանք շինհրապարակներ ✔Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և հանդիպող խնդիրները ✔Կրթական ոլորտը և այս համատեքստում՝ քննական շրջանով պայմանավորված աշխատանքների պատշաճ կազմակերպումը։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է 2022 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ 13.06.2022
Այսօրվանից մեկնարկում է 2022 թվականի ամառային զորակոչը։ Սիրելի՛ նորակոչիկներ, արդեն ձեր հերթն է մեկնելու Հայոց բանակ, փոխարինելու ավագ ընկերներին և պատվով կատարելու հայրենիքի հանդեպ ձեր սուրբ պարտքը։ Հայրենիքը սկսվում է նաև պետական սահմանից, որի պաշտպանության ու ամրության երաշխավորն այսօրվանից նաև դուք եք։ Վստահ եմ, որ խորը գիտակցումով եք մեկնում հայոց բանակ և այդ ճանապարհին խորհուրդս է՝ լինել զգոն, հայրենասեր, միասնական, ընկերասեր, թև ու թիկունք դառնալ միմյանց։...

Կայացել է հրազդանցի երիտասարդ նկարչուհի Անի Ղարիբյանի անհատական ցուցահանդեսը 10.06.2022
Հրազդանի երկրագիտական թանգարանում կայացել է հրազդանցի երիտասարդ նկարչուհի Անի Ղարիբյանի անհատական ցուցահանդեսը: Սա նկարչուհու առաջին ցուցանադեսն էր. նկարներում բնությունն էր ու հրազդանյան բնապատկերները: Անին նկարչությամբ զբաղվել է մանկուց, ապա հմտություններն ավելի զարգացրել նախ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցում, ապա Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի գեղանկարչության բաժնում: Ստեղծագործելուն զուգահեռ Անին այժմ նաև նկարչություն է...

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը իր տեխնիկական գործընկերոջ՝ ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում նախաձեռնել և կազմակերպել էր նվիրատուների և համախոհների համաժողով՝ Կոտայքի դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման համար աջակցություն ստանալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության,...

Կոտայքի մարզպետը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված ֆորումին 08.06.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպված ֆորումին, որը նվիրված էր Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան: Ֆորումի ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շահագրգիռ քննարկումներ են ծավալել ոլորտի խնդիրների, դրանց լուծման...