Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը

09.09.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը:

 Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։

 Այդ  համատեքստում հանձնարարվել  է հատկապես  ամենօրյա   ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։

 Խորհրդակցության   ընթացքում   քննարկվել  են նաև մարզերի  համայնքների   բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

 Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։

https://bit.ly/3KYWe69 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56