Նորություններ
Լրահոս

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանը՝ այսօրվանից մինչև շաբաթվա ավարտը մարզի 6 բժշկական հաստատություններում՝ Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Նաիրիի բժշկական կենտրոններում և Նոր Հաճընի, Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկաներում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության COVID-19 համավարակի պայմաններում բնակչության շրջանում SARS COV-2 վիրուսի նկատմամբ պոպուլացիոն իմունիտետի գնահատման ծրագիրը, որի շրջանակներում արյան նմուշառում է իրականացվելու՝ COVID-19-ի դեմ...

Կոտայքի մարզպետը Գառնիում ներկա է գտնվել ուսումնավարժանքի 11.04.2022
Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Արտակարգ իրավիճակների նախարարության ու տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքում հիմնվել էր հրշեջ կայան և ստեղծվել հրշեջ կամավորական համայնքային խումբ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գառնիի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ներկա է գտնվել կայանի կամավորների անցկացրած առաջին ուսումնավարժանքին՝ երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհի մարման և փլատակների տակ գտնվող տուժածների դուրս բերման...

Հատկապես տարեցները պետք է առավելագույնս պաշտպանված լինեն COVID-19-ի նոր ալիքներից 09.04.2022
Կոտայքի մարզից՝ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնից մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» համապետական արշավն այսօր շարունակվել է Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հիշեցնենք, որ արշավն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց իրազեկմանը և պատվաստումները հասանելի դարձնելուն: Արշավի շրջանակներում վաղը՝ ապրիլի 10-ին, շարժական խմբերը կլինեն Արզնի և Վերին Պտղնի բնակավայրերում։ Ստորև՝ ժամանակացույցը` ✔Արզնիի...

Կոտայքի մարզում մարտ ամսին ծնվել է 129 երեխա 08.04.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի մարտ ամսվա ընթացքում ծնվել է 129 երեխա՝ 73 տղա և 56 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 16 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 10 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 50 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 52 ծնունդ (որից 1-ը զույգ):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի և առողջապահության նախարարության ` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող տարեցների պատվաստման համապետական արշավն այսօր մեկնարկել է Կոտայքի մարզից: Համապետական արշավի բացման արարողությունը տեղի է ունեցել Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ...

Կոտայքի մարզում ավարտվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածքային փուլերը 08.04.2022
Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրով սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն, մարզի Նաիրի, Աբովյան, Չարենցավան և Հրազդան համայնքներում մարտի 17-30-ը տեղի են ունեցել մրցումների տարածքային փուլերը, որոնց մասնակցել են 43 դպրոցների թիմեր: Բոլոր տարածաշրջաններում երկու տարիքային խմբերում էլ սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք...