Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի Կոտայքի մարզային փուլի հաղթողը Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն է

20.10.2022

Հոկտեմբերի 18-ին Մրգաշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել   «Նախազորակոչային և  զորակոչային  տարիքի  երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի Կոտայքի մարզային փուլը։

 Մասնակից 8 դպրոցներից հանրապետական եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը: Ակունքի և Զառի միջնակարգ դպրոցների թիմերը գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներ։

 Նշենք, որ տարբեր վարժություններում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից:

 Լավագույններն են` «Ինքնաձիգի քանդում/֊հավաքում» վարժությունում՝  Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Սոնոյանը, Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Մանուկ Հարությունյանը «Կրոսավազք 1000 մետր» վարժությունում՝ Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Մանուկ Հարությունյանը, Քաղսիի միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Ենոքյանը «Ձգումներ պտտաձողի վրա» վարժությունում՝ Մրգաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Արտավազդ Հարությունյանը, Քասախի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Ցոլակ Վարդանյանը «Հրաձգություն» վարժությունում՝ Բալահովիտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Արսեն Մադոյանը, Մրգաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Գուրգեն Վարդանյանը, Քաղսիի միջնակարգ դպրոցի աշակերտ Արտակ Հակոբյանը, Քասախի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Սարգիս Սարգսյանը «Նռնակի նետում» վարժությունում՝ Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Հմայակ Մարտիրոսյանը, Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտ Արտյոմ Օսիպյանը, Քասախի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Արտուշ Խաչումյանը:

 Հիշեցնենք, որ մարզի ավելի քան 30 դպրոցներ մասնակցել են այս կարևոր միջոցառմանը. 8 դպրոցներ անցել են մարզային փուլ։ Հաջողություն ենք մաղթում մեր աշակերտներին հանրապետական փուլում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49