Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցը՝ դպրոցականների հանրապետական սպորտլանդիայի հաղթող 12.05.2022
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6- րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 4-12-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով...

Ապրիլի 30-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուղեկցել է Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Մարզպետը փոխվարչապետի, նախարարի և տարբեր գերատեսչությունների պաշտոնատար անձանց հետ Գառնի համայնքում մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Այնուհետև այցելել են Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների...

Կոտայքի մարզը պատրաստ է համապետական շաբաթօրյակին 29.04.2022
Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ, Ապրիլի 30-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպությունները, հանրակրթական ուսումնական հաստատությունները, ըստ նախապես տեղորոշված տարածքների, վաղ առավոտից կմասնակցեն հայտարարված շաբաթօրյակին: Շաբաթօրյակի շրջանակում կմաքրվեն և կբարեկարգվեն մարզի պատմամշակութային վայրերի, հուշարձանների,եկեղեցիների, պուրակների, զբոսայգիների, համայնքների ենթակայությամբ գործող...

Հիմնանորոգվել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի շենքը 28.04.2022
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գննլ Սանոսյանի հետ շրջայց է կատարել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» հիմնանորոգված շենքում։ Բուժհաստատության տնօրեն Միքայել Միքայելյանը նախարարին և մարզպետին է ներկայացրել իրականացված աշխատանքները։ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով 2020-2021 թվականներին ամբողջությամբ կատարվել է պոլիկլինիկայի վարչական շենքի ներսի և դրսի հարդարման...

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ 28.04.2022
Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ, Ապրիլի 30-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Եվս մեկ անգամ հորդորում ենք մասնակցել մեր մարզի, համայնքի, դպրոցի, բակի և պարզապես շրջակա միջավայրի մաքրությանը: Յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է մաքուր պահել մեր միջավայրը, քանզի մաքրությունը սկսվում է մեզանից: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում իրականացվող շաբաթօրյակի համար նախատեսված վայրերի մասին տեղեկատվությունը՝ http://municipality.hachn.am/Pages/Home/Default.aspx Նոր...

Ջրվեժում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն 27.04.2022
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախ եղել են Ջրվեժ համայնքում և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել Ջրվեժի մանկապարտեզի շինարարության ընթացքին։ Ջրվեժում նոր մանկապարտեզի շենքը կառուցվում է հիմքից՝ կառավարության 2020 և 2021 թթ սուբվենցիոն ծրագրերով։ Այս համայնքում նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, բնակավայրի երեխաները հաճախում են հարակից...