Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2022

 Այսօր Ուսանողության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ԲՈւՀ-երի, քոլեջների և այլ կրթական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին:

 Լինել  ուսանող,  նշանակում  է մշտապես  գտնվել  ռիթմի,  շարժման, կատարելագործվելու, նոր գիտելիքներ ձեռքբերելու, աշխարհն այլ տեսանկյունից ընկալելու և զարգանալու փնտրտուքների մեջ:

 Լինել ուսանող,  նշանակում  է  անցնել  փորձությունների,  հետաքրքրությունների ճանապարհով, որը ի վերջո տանելու է հայրենիքի շենացմանն ուղղված որևէ ոլորտում ձեր ներդրումին:

 Եվ, ի վերջո,  ուսանողության օրերը ն աև խենթ  ու խելառ տարիների, լավ ու վատ օրերի, հիասթափությունների ու հնարավորությունների պահեր են, որոնք անմոռաց և չկրկնվող են ամբողջ կյանքի ընթացքում:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ  բոլոր ուսանողներին, մաղթում քաջ առողջություն և անկեղծորեն ցանկանում, որպեսզի ձեր ուսանողական տարիների ողջ ամբարած գիտելիքները անմնացորդ ու նվիրական սիրով ուղղեք մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:

Փառք ու պատիվ բոլոր պատերազմներում ընկած մեր ուսանող ընկերներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 10:31:15