Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անց է կացվել հանձնաժողովի նիստ։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անց է կացվել հանձնաժողովի նիստ։ 29.07.2022

 Մարզպետին զեկուցվել է 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի մասին. արդյունքները գոհացուցիչ են, զորակոչն ընթացել է առանց լուրջ խնդիրների ու խոչընդոտների:  Ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը։  Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները համապատասխան ընթացակարգերով կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն։ 

Կառուցվելու է Նաիրիի բժշկական կենտրոնի ամբողջովին նոր շենք

Կառուցվելու է Նաիրիի բժշկական կենտրոնի ամբողջովին նոր շենք 28.07.2022

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել' 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում վերաբաշխում իրականացնելու միջոցով շուրջ 851 մլն. դրամ հատկացնել մի շարք բժշկական հաստատությունների կառուցման եւ վերակառուցման աշխատանքների իրականացման համար:  Արդեն իսկ հաստատված որոշմամբ, պետական բյուջեի միջոցներուվ կկառուցվի Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնի ամբողջովին նոր շենք: Նաիրիի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ամենահրատապներից էր:...

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ այցելել է մարզում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի տարածք

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ այցելել է մարզում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի տարածք 27.07.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի հետ այսօր այցելել նն Հրազդանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի տարածք եւ ծանոթացել շինարարության ընթացքին։  Հայաստանի Հանրապետության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի...

Կոտայքի մարզպետը մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի

Կոտայքի մարզպետը մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի 27.07.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սհակյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հայաստանի ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին։  Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում' ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի հիմնադրման 63-ամյակի կապակցությամբ

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի հիմնադրման 63-ամյակի կապակցությամբ 27.07.2022

Սիրելի՛ հրազդանցիներ, Ընդունեք իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքը մարզկենտրոն Հրազդանի հիմնադրման 63-ամյակի կապակցությամբ: Մենք բոլորս ականատաես ենք այն փոփոխություններին, որոնք իրականացվում են Հրազդան քաղաքում: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամենօրյա արդյունավետ փոխգործակցությամբ միավորված Հրազդանն իր բնակավայրերով ընթանում է կայուն և համաչափ զարգացման ճանապարհով. իրականացվող աշխատանքներն ակնառու են և ոգևորող: 

Մարզի և մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ձեռքբերումներից

Մարզի և մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ձեռքբերումներից 22.07.2022

 Նաիրիի բժշկական կենտրոնը նվիրատվության միջոցով ձեռք է բերել կահույքի մի ամբողջ խմբաքանակ և համակարգիչներ։  Բժշկական հաստատությանը տրամադրվել են նաև վիրահատական լամպեր, որի կարիքը օրակարգային էր։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Առո՛ղջ եղեք: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 14:13:34