Նորություններ
Լրահոս
Նաիրիի բժշկական կենտրոնը համալրվել է նորագույն թվային ռենտգեն սարքավորմամբ
03.03.2023
Դեռ ամիսներ առաջ Եղվարդի Նաիրի բժշկական հաստատություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը դիտարկել էր կենտրոնում առկա խնդիրները. հաստատության պատասխանատուների հետ քննարկել լուծման ուղիներն ու տարբերակները:
Մարզպետին էր ներկայացվել հրատապություն պահանջող մի շարք հարցեր, որոնք, ըստ կարևորության, լուծում են ստանում։
Թերևս, ամենակարևորը, շահագործվող 70-ական թվականների ռենտգեն սարքն էր, որը առողջապահության նախարարության աջակցությամբ փոխարինվել է նորագույն թվային սարքավորմամբ:
Մարզի ղեկավարի աջակցությամբ պատշաճ տեսքի է բերվել նաև սպասարկման տարածքը՝ համապատասխանեցնելով սարքի տեխնիկական պահանջների նորմատիվին, ինչը թույլ կտա ազգաբնակչությանը ստանալ որակյալ բժշկական սպասարկում:








