Նորություններ
Լրահոս
![Կոտայքի մարզպետը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը Կոտայքի մարզպետը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը](http://kotayk.mtad.am/files/n_pics/32923_s.jpg)
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում հանձնարարվել է հատկապես ...
![Աբովյանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ Աբովյանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ](http://kotayk.mtad.am/files/n_pics/32916_s.jpg)
Աբովյանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ 08.09.2022
Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու մեկնարկած և ընթացող շինաշխատանքներին և պատասխանատուների հետ քննարկելու ընթացիկ խնդիրները: Մարզպետը հերթական այցով Աբովյան խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ նախ դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող մոտ 1,4 կմ երկարության ճանապարհահատվածի շինարարության ընթացքը. ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվում է...
![Կոտայքի մարզպետը պատվոգրերով է պարգևատրել փրկարար ծառայության մի խումբ ծառայողների Կոտայքի մարզպետը պատվոգրերով է պարգևատրել փրկարար ծառայության մի խումբ ծառայողների](http://kotayk.mtad.am/files/n_pics/32893_s.jpg)
Կոտայքի մարզպետը պատվոգրերով է պարգևատրել փրկարար ծառայության մի խումբ ծառայողների 06.09.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Աահակյանն այսօր ընդունել է Արտակարգ իրավիճակների Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Գևորգ Սեդրակյանին եւ փրկարար ծառայության աշխատակիցների: Մարզպետը ևս մեկ անգամ շնորհավորել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ' ընդգծելով այն կարևոր առաքելությունը, որն իրականացնում են ԱԻ աշխատակիցները' շատ հաճախ սեփական կյանքի եւ առողջության շնորհիվ: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև...
![Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը](http://kotayk.mtad.am/files/n_pics/32873_s.jpg)
Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 50-ամյակը 02.09.2022
Սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում: Դպրոցը նշում էր հիմնադրման 50-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը, Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը: Ոլորտի պատասխանատուները շնորհավորել են դպրոցականներին եւ մանկավարժներին նոր ուսումնական տարվա...
![Խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում Խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում](http://kotayk.mtad.am/files/n_pics/32818_s.jpg)
Խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 29.08.2022
Նախորդ շաբաթ տրված հանձնարարականներն են ամփոփվել և այս շաբաթվա անելիքները քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Օրակարգում՝ նոր ուսումնական տարին է ու մարզային ենթակայությամբ գործող դպրոցների պատշաճ պատրաստվածությունը, կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և հանդիպող խնդիրների լուծումը, քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների քննարկումը և լուծումը: Արդյունավետ աշխատանքային շաբաթ բոլորիս:
![Կոտայքի մարզպետը փոխվարչապետի և ՏԿԵՆ նախարարի հետ հանդիպել են ողջաբերդցիներին Կոտայքի մարզպետը փոխվարչապետի և ՏԿԵՆ նախարարի հետ հանդիպել են ողջաբերդցիներին](http://kotayk.mtad.am/files/n_pics/32819_s.jpg)
Կոտայքի մարզպետը փոխվարչապետի և ՏԿԵՆ նախարարի հետ հանդիպել են ողջաբերդցիներին 29.08.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին օգոստոսի 26-ին ուղեկցել է Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում: Փոխվարչապետը, նախարարը և մարզպետը նախ հանդիպել են Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին։ Հիշեցնենք, որ Կառավարությունը, 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար...