Նորություններ
Լրահոս
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ 20.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանում մասնակցեց մարզխորհրդի նիստին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզխորհրդի նիստին մասնակցող համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել են օրակարգային մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերեբերել են սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող հրատապ, ինչպես նաև այլ ընթացիկ ծրագրերին: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2012
Հարգարժա’ն ուսուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ և մասնագիտական այս նշանակալի տոնի առթիվ բոլորիդ մաղթում անսահման հաջողություններ ու երջանկություն: Ուսուցչի բացառիկ նկարագիրը բոլոր ժամանակներում համարվում է ամենաթանկագինն ու ամենանվիրականը, որը մշտապես արժանացել և արժանանում է հասարակության հարգանքին ու երախտագիտությանը: Տոնական այս օրվա շրջանակներում պետք է հստակ ընդգծենք նաև ուսուցչի գործունեության հանդեպ պետական հոգածության առանցքային...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 04.10.2012
Մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Հիշյալ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը, նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ա. Կարապետյանը, Պետական առողջապահական Գործակալության պետի տեղակալ Գ. Այվազյանը, հիշյալ գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Ռ. Պետրոսյանը: Աշխատանքային խորհրդակցության...

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 04.10.2012
Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա շրջանակներում կազմակերպվել է տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ: Մասնագիտական տոնի առիթով մարզի մանկավարժներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզի մի շարք մանկավարժներ արժանացել ել ՀՀ Կոտայքի մարզպետի պատվոգրերի: Տոնական միջոցառման ընթացքում իրենց գեղարվեստական համարներով հանդես են եկել մարզի լավագույն անհատ...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2012
Ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության ամենաառանցքային իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Տոնական այս բացառիկ օրվա կապակցությամբ պետք է մաղթենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն իր ոգևորիչ և ցանկալի ներկայությամբ մշտապես դառնա մեր նորօրյա ձեռքբերումների և հաղթանակների յուրօրինակ խորհրդանիշը: Թո'ղ որ, հաջորդող բոլոր տարիներն իրենց բարենպաստ ազդեցությունն ունենան ժողովրդավարական արժեքների լիարժեք կայացման...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 21.09.2012
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հրազդան քաղաքի Բարության պուրակում կազմակերպվել է տոնական համերգ: Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով և շարունակվել Կոտայքի մարզի լավագույն պարային խմբերի ու երգիչ-երգչուհիների կատարումներով: Հայաստանի Հանրապետության Անկախության 21-ամյա հոբելյանի առթիվ մարզկենտրոնում կազմակերպված համերգին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, մարզի տարբեր...


