Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.10.2011
Հարգարժա′ն զորակոչիկներ Շնորհավորում եմ աշնանային զորակոչի կապակցությամբ և ցանկանում, որ հայրենիքին ծառայելու ամենապատասխանատու առաքելության մեկնարկը բոլորիդ համար ազդարարվի առավելագույն խանդավառությամբ ու ոգևորությամբ: Բարեմաղթում եմ, որ ծառայության ողջ ընթացքում Ձեզ ուղեկցեն հայրենասիրության և ազգասիրության յուրօրինակ զգացողությունները: Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ հոբելյանական տարվա ընթացքում բանակ զորակոչվելը համարվում է խորհրդանշական...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2011
Հարգարժա′ն ուսուցիչներ Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ Ձեր կարևորագույն ու բացառիկ առաքելությունը մշտապես ուղեկցվի հաջողություններով: Տոնական այս օրվա առիթով անհրաժեշտ է դարձյալ ընդգծել հայ ուսուցչի նվիրական կերպարի բոլոր նրբերանգներն ու փաստել, որ երախտագետ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում ամենայն հարգանքով է արձագանքել ուսուցչի գործունեությանը և խոնարհումով գնահատել նրա կատարած աշխատանքը: Մասնագիտական տոնի շրջանակներում ևս պետք է անդրադառնանք...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2011 29.09.2011
2011թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՙՈսկե բանալի եւ ժանգոտ կողպեք՚ ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։ Այս տարի միջոցառումը նվիրվում է ԻԱԿ-ի 10 ամյակին։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ։ 2011թ.-ին Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին. - ՀՀ Կրթության եւ...

ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ 27.09.2011
Այսօր Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: <<Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն...

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 26.09.2011
Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանը: Այնուհետեւ մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանն...

ՄԱՐԶԱՅՒՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 21.09.2011
Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող մարզային միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի21-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում տեղի ունեցան հոբելյանական մի շարք հանդիսություններ: Տոնական օրվա միջոցառումների շարքը մեկնարկեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների մասնակցությամբ իրականացված Բերքի տոնով, որի ընթացքում մարզի համայնքները ներկայացան իրենց բնորոշ բերք ու բարիքով, մշակութային արժեքների ցուցադրություններով: Բերքի տոնի ընթացքում մարզի համայնքների...