Նորություններ
Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 95-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 13.04.2013
Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Ոստիկանության 95-ամյա հոբելյանին և Ոստիկանության օրվա նվիրված հանդիսավոր նիստ: Հոբելյանական հանդիսավոր նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով: Հայաստանի Ոստիկանության 95-ամյա հոբելյանի և Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքով նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Այնուհետև ելույթ է...
<<ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ>> ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ՄԱՐԶՈՒՄ 12.04.2013
Կոտայքի մարզում տեղի է ունեցել <<Կանայք տեղական ժողովրդավարական գործնթացներում>> թեմայով սեմինար, որի շրջանակներում անցկացվել են քննարկումներ կառավարման մոդելների, մասնակցային և ներկայացուցչական կառավարման հակասության և ներդաշնակության, ինչպես նաև ներառական ու հաշվետու կառավարման վերաբերյալ: Սեմինարի ընթացքում անդրադարձել են նաև որոշումների կայացման մեջ գենդերային հավասարության ընդգրկման հնարավորություններին: Կազմակերպված սեմինարի վերջում տեղի է ունեցել վերապատրաստման...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 7-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 08.04.2013
Աբովյան քաղաքի շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու ՀՀ կրթության նախարարության համատեղ նախաձեռնությամբ իրականացվող շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի մարզային-կիսաեզրափակիչ փուլն ու հաղթող թիմերին մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի տնօրեն Ս. Լպուտյանը, Կոտայքի մարզպետարանի, Աբովյանի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 07.04.2013
Ջերմ բարեմաղթանքներով և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Թո'ղ որ, մայրության և գեղեցկության անկրկնելի ու հիասքանչ խորհուրդը Ձեզ պարգևի անսահման երջանկություն և տոնական յուրահատուկ զգացողություններ` իրականություն դարձնելով բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Տոնական այս բացառիկ օրվա շնորհավորանքներին պետք է զուգահեռենք նաև մեր անսահման երախտագիտությունը հայ մայրերի ու կանանց հանդեպ և փաստենք, որ Ձեր հավատարմության ու խոհեմության...
ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 05.04.2013
ՀՀ պաշտպանության նախարարության, օտարերկրյա պետությունների և ՀՀ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների և ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ապահովման և թեկնածուների մասնագիտական կողմնորոշման նպատակով Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Եղվարդի տարածաշրջաններում կազմակերպվել են հանդիպումներ հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ: Հանդիպումներին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի...

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 05.04.2013
Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով մեկնարկած հանդիսավոր նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013թ. մրցանակաբաշխության արդյունքները: Հանդիսավոր նիստին մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչներ: Մրցանակաբաշխության...


