Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ծառայության մոդելի ներդրման և նշված ոլորտի առանձնահատկությունների, ՀՀ Կոտայքի մարզում հանցավորության դեմ պայքարի և այդ աշխատանքներում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև անչափահասների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Հիշյալ սեմինարի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ՀՀ ոստիկանության պետի...
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 16.12.2013
2013թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ մարզային ենթակայության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԳՕՐԾԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ 16.12.2013
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում տեղի է ունեցել նորակառույց հոգևոր-մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Տեղի և հարակից համայնքների բնակիչների համոզմամբ կառույցը լավագույն կերպով ծառայելու է երիտասարդների հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը և հայեցի դաստիարակությանը: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը նախորդել է տեղի եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի արարողությունը՝ ձեռամբ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և...
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 12.12.2013
ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում երիտասարդությանը վերաբերվող խնդիրների վերաբերյալ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀՀ մարզպետներին կից երիտասարդական խորհուրդներ ձևավորելու և մարզի երիտասարդությանն առնչվող մի շարք տարաբնույթ հարցեր: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետ՝ Ա.Պապյանը:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓ 11.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 9-ից մարզում գործարկվել է հետևյալ արագաչափ սարքը՝ Հ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Բալահովիտ գյուղի վարչական տարածք) 1 արագաչափ երկկողմ ուղղությամբ (թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ):

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ 04.12.2013
Չարենցավանի քաղաքային գրադարանում հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության հինգերորդ ամերիկյան անկյունը: Անկյան բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ողջույնի խոսք են հղել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջ.Հեֆերնը:


