Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզում ծանոթացել է համակցված կերերի արտադրությամբ զբաղվող ընկերության զարգացման ծրագրերին

25.03.2017

   Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ուղեկցությամբ եղել է Եղվարդի համակցված կերերի արտադրության գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Գործարանն արտադրում է 35-40 տեսակի գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև թռչունների և ձկան համակցված կերեր, հումքը ներկրելով արտերկրից: 2010 թվականից գործող ձեռնարկությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով, արտադրանքն իրացնում է հանրապետության տարածքում: Այժմ աշխատանքներ են տարվում ձկան համար նախատեսված համակցված կերն արտահանելու ուղղությամբ: Գործարանում աշխատում է 80 մարդ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է մեր երկրում նման արտադրանքի կազմակերպումը և նշել, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կառավարության քայլերը կարող են նպաստել նաև այս ձեռնարկության գործունեության ընդլայնմանը:

www.gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36