Նորություններ
Լրահոս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 29.12.2016
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 30-ին ժամը 11 00 – ին տեղի է ունենալու ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, մարզպետարանի Աբովյան քաղաքի ներկայացուցչությունում:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՎ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ 28.12.2016
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում 7 զոհված և վիրավորված 4 զինծառայողների ընտանիքներին, ովքեր բնակվում են Կոտայքի մարզի տարբեր համայնքներում: Մարզի ղեկավարի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը փոխանցելու նպատակով հիշյալ ընտանիքներ են այցելել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և մարզպետարանի պաշտոնատար անձինք: Մարզպետարանի ներկայացուցիչները զրուցել են...

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 23.12.2016
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Մարզխորհրդի նիստի օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և ըստ համայնքների վերլուծել բյուջետային գործընթացում արձանագրված հիմնական ցուցանիշները: ...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀԱՃՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 22.12.2016
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Նոր Հաճն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելել է Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոց: Կրթօջախում մարզի ղեկավարին ներկայացվել են պետական բյուջեի ֆինանսավորմամբ և մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Մարզպետը շրջել է դպրոցի մասնաշենքում, ինչպես նաև հանդիպումներ ունեցել հաստատության մանկավարժների և աշակերտների...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 16.12.2016
Հրազդանի տարածաշրջանի համայնքների բնակիչների մասնակցությամբ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցել են ավելի քան 30 բնակիչներ: Տարածաշրջանի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են զբաղվածության, բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին: Կոտայքի մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի...

<<ԿՈՏԱՅՔ-2016>> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ 16.12.2016
Մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, տեղի ունեցավ Կոտայքի մարզի երգարվեստի ավանդական մրցույթ-փառատոնը: Երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնի կազմակերպումը նպատակ է ունեցել աջակցել մարզում երգարվեստի զարգացմանը, բացահայտել մարզի երիտասարդ երգիչների ստեղծագործական ձեռքբերումները, ինչպես նաև ապահովել փորձի փոխանակման հնարավորություններ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է <<...


