Նորություններ
Լրահոս

<<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ 06.09.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ընդունել է ֆրանսիական <<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեին: Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանի պաշտոնատար անձինք, ինչպես նաև հիշյալ ընկերության ներկայացուցիչներ: Կոտայքի մարզպետը կարևորել է <<Վեոլիա ջուր>> ընկերության պատասխանատուների հետ հանդիպման ձևաչափը և ընդգծել, որ մարզի բնակիչների կենսապայմանների շարունակական բարելավման ասպարեզում առանցքային նշանակություն է տրվում...
Տեղեկացում Բյուրեղավան համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 05.09.2017
Բյուրեղավան համայնքի ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումների վերաբերյալ Բյուրեղավան համայնքի ավագանու նիստ 12.09.2017թ. 16:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N115-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին 2. Բյուրեղավան համայնքի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն...

ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցված ծնունդների վերաբերյալ 04.09.2017
ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 191 (երկուսը զույգ) ծնունդ, որից 85-ը Հրազդանի,82-ը Աբովյանի,16-ը Չարենցավանի,8-ը Նաիրիի ծննդատներում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2017
Սիրելի' մանկավարժներ, թանկագի'ն աշակերտներ, հարգարժա'ն ծնողներ Ջերմ բարեմաղթանքներով ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող` Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ ապավինելով Լուսավորչի կանթեղի զորությանը և մեծագույն պատկառանք ունենալով գրի ու դպրության հանդեպ՝ մենք անաղարտ ենք պահել ազգային ոգին ու հաջողությամբ հաղթահարել մեր դեմ ծառացած բոլոր փորձությունները: Համոզված եմ, որ...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂՎԱՐԴԻ N 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ/տեսանյութ/ 01.09.2017
Գիտելիքի և դպրության օրվա շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Եղվարդ համայնքի ղեկավար Ն. Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N 2 հիմնական դպրոց: Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհավորել է հաստատության մանկավարժներին ու աշակերտներին, ինչպես նաև շրջայց է կատարել դպրոցի մասնաշենքում, ծանոթացել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու համար կատարված նախապատրաստական...
Տեղեկացում Աբովյան համայնքի ավագանու նիստի առցանց հեռարձակման վերաբերյալ 31.08.2017
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 06.09.2017թ. 16:00 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 2. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով «Աբովյանի համայնքային...


