Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

21.10.2017

    ՀՀ Կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարել մարզի համայնքներում:
  Կոտայքի մարզպետը հետևել է մարզի տարածքում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շաբաթօրյակի կազմակերպման և համակարգման պատասխանատուների հետ համատեղ քննարկել օրվա ընթացքում նախատեսված անելիքների հիմնական ուղղությունները:
 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային համակարգող հանձնաժողովի կողմից Կոտայքի մարզպետին զեկուցվել են մարզում իրականացված շաբաթօրյակի կազմակերպական մանրամասներն ու արդյունքները:
  Հավելենք, որ հերթական շաբաթօրյակի շրջանակներում մարզում նախատեսվել է փակել ևս 10 աղբավայր:
 Կոտայքի մարզպետը ընդգծել է շաբաթօրյակի աշխատանքների պատշաճ ու համակողմանի կազմակեպման կարևորությունները և մարզային պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18