Նորություններ
Լրահոս

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 30.12.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել է 2017 թվականի ընթացքում մարզում արձանագրված ցուցանիշները և մարզային գործընթացների հիմնական ուղղությունները: Կոտայքի մարզպետը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության շարունակական աջակցությամբ մարզում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց արդյունքում լուծումներ են ստացել բազմաթիվ հրատապ խնդիրներ: Մարզի ղեկավարի...

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 29.12.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մարզպետարանում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն: Ամանորյա ընդունելությունը մեկնարկել է Կոտայքի մարզի 2017 թվականի հիմնական ցուցանիշներն ու տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ամփոփող տեսաֆիլմի ցուցադրությամբ: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու իր խոսքում անդրադարձել է նաև...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 27.12.2017
Տեղեկացնում ենք, որ 28.12.2017թ, ժամը 14.00-ին կայանալու է Եղվարդ համայնքի ավագանու նիստ, որը հեռարձակվելու է առցանց՝ www.youtube.com էլէկտրոնային վիդեոպորտալի հետևյալ հարթակում. https://www.youtube.com/channel/UC3Rjt6wLWHGaidHt6pvC8CQ:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 26.12.2017
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) առցանց հեռարձակումների վերաբերյալ Աբովյան Ավագանու նիստ 26.12.2017թ. 16:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Աբովյան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին. 2....
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է: Կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով...

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ/տեսանյութ/ 19.12.2017
Մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև անդրադարձ կատարել 2018 թվականի բյուջեների կազմման աշխատանքների իրականացմանը: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի...


