Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է <<ԿՈՐՅՈՒՆ>> ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ/տեսանյութ/

23.02.2018



    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում կայացել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլը:
  Միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Ռազմամարզական խաղերի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը:
  Մարզային միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ:
 Ուսումնական հաստատությունների սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության, <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դասավանդման և ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված ռազմամարզական խաղերն ունեցել են հինգ հիմնական մրցաձևեր:
 <<Կարգապահ և ներդաշնակ>>, <<Արագ և դիպուկ>>, <<Բանիմաց և հնարամիտ>>, <<Բարձունքի գրավում>>, <<Ամենագիտակն ու խելացին>> խորագրերն ունեցող մրցույթները հիմնականում միտված են եղել սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների դաստիարակությանը, արիության, խիզախության, տոկունության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության արմատավորմանը:
 Մարզային փուլի կազմակերպման և իրականացման նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ, Զառի և Քասախի միջնակարգ դպրոցների ջոկատները:
 Մրցանակային տեղեր գրաված դպրոցական ջոկատները, ինչպես նաև անհատական տարբեր խրախուսանքների ներկայացված աշակերտները պարգևատրրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից սահմանված պատվոգրերով և հուշանվերներով:
  Հավելենք, որ <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլին մասնակցել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 12 ուսումնական հաստատությունների 120 սաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36