Նորություններ
Լրահոս
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.05.2018
Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ Լեռնանիստ համայնքի ավագանու նիստ 04.06.2018թ. 12:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 2. Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԳԵՏԱՄԵՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 29.05.2018
Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ Գետամեջ համայնքի ավագանու նիստ 04.06.2018թ. 14:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ը մեր ազգային ու պետական տոնացույցի ամենակարևոր և հիշարժան օրերից է: Այդ օրը Հայոց Ազգային խորհրդի կողմից ազդարարվեց Հայաստանի Առաջին Հանրապետության իրողությունը, և վերջապես իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը: Տոնական այս օրվա...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 28.05.2018
Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Կոտայքի մարզպետարանը Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպել է տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած տոնական համերգն ուղեկցվել է երաժշտական ու պարային բազմազան կատարումներով, ինչպես նաև տարբեր գեղարվեստական լուծումների համադրմամբ ներկայացվել են օրվա խորհուրդը բնութագրող պատմական մի շարք տեղեկություններ:...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 26.05.2018
Տեղեկացնում ենք, որ ս/թ մայիսի 28-ին ժամը 19:00-ից մինչև 21:30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Կոտայքի մարզպետարանը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին նվիրված բացօթյա տոնական համերգ և հրավառություն` Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում: Տոնական համերգին ելույթ կունենան սիրված և ճանաչված երգիչներ ու պարային համույթներ` Երևանից և Կոտայքի մարզից....

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ <<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>> ԵՎ <<ՎԵՐՋԻՆ ԴԱՍ>> ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.05.2018
Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ: Հուսով եմ, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող <<Վերջին զանգի>> խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ: Իմ շնորհավորանքներն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, քանզի <<Վերջին զանգը>> ոչ միայն տոնական հանդես...


