Նորություններ
Լրահոս

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԻՆ 02.06.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Ողջունելով ներկաներին` նախարար Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ սահմանադրությամբ և...

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 01.06.2018
ՀՀ Կոտայքի մարզում մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 148 ծնունդ (մեկը զույգ), 80-ը տղա, 69-ը աղջիկ: 54-ը Հրազդանի,68-ը Աբովյանի,16-ը Չարենցավանի(մեկը զույգ), 9-ը Նաիրիի, 1-ը Գառնիի ծննդատներում:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.05.2018
Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ Լեռնանիստ համայնքի ավագանու նիստ 04.06.2018թ. 12:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 2. Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԳԵՏԱՄԵՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 29.05.2018
Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ Գետամեջ համայնքի ավագանու նիստ 04.06.2018թ. 14:00 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ը մեր ազգային ու պետական տոնացույցի ամենակարևոր և հիշարժան օրերից է: Այդ օրը Հայոց Ազգային խորհրդի կողմից ազդարարվեց Հայաստանի Առաջին Հանրապետության իրողությունը, և վերջապես իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը: Տոնական այս օրվա...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 28.05.2018
Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Կոտայքի մարզպետարանը Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպել է տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած տոնական համերգն ուղեկցվել է երաժշտական ու պարային բազմազան կատարումներով, ինչպես նաև տարբեր գեղարվեստական լուծումների համադրմամբ ներկայացվել են օրվա խորհուրդը բնութագրող պատմական մի շարք տեղեկություններ:...