Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի համալրման մասին

09.07.2018

Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմի համալրմանը:

- Խորհրդի կազմում ընդգրկվում են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև երկու հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
- Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:
- Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16-30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
 1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
 2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ.
  3) երիտասարդական քաղաքական բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:

Հ.Գ Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցութային կարգով:
 

Կոտայքի մարզի քաղաքային ինչպես նաև 2000 և ավել բնակչություն ունեցող համայնքները.

Հրազդան
Աբովյան
Չարենցավան
Եղվարդ
Նոր Հաճն
Բյուրեղավան
Ծաղկաձոր
Լեռնանիստ
Մեղրաձոր
Սոլակ
Քաղսի
Ակունք
Առինջ
Արամուս
Արզնի
Բալահովիտ
Գեղաշեն
Կամարիս
Մայակովսկի
Ջրվեժ
Գառնի
Արգել
Մրգաշեն
Նոր Գեղի
Քանաքեռավան
Պռոշյան
Քասախ
Գողթ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57