Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Աբովյանի Պետական Քոլեջ 25.06.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Աբովյանի Պետական Քոլեջ, որտեղ տեղի է ունեցել Դիզայնի ֆակուլտետի չորրորդ կուրսի ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: Քոլեջի ցուցասրահում կազմակերպվել էր ուսանողների աշխատանքների ցուցահանդես, որտեղ ցուցադրվել էին շատ հետաքրիքիր գործեր: Մարզպետը նշեց, որ Կոտայքում մշակույթի ոլորտի ակտիվացումը և հետագա զարգացումը մեր առաջնահերթություններից է, ավելացնելով, որ մենք ունենք հրաշալի երիտասարդներ, որոնց համար պետք է...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Բյուրեղավան քաղաքում գտնվող «Առողջ սունկ» կազմակերպություն, որի հարևանությամբ ապրող քաղաքացիները տարիներ շարունակ իրենց բողոքն են հայտնում ընկերության գործունեության վերաբերյալ։ Ընկերությունը տեղական և արտաքին շուկայի համար սունկի աճեցման հումքանյութ է արտադրում: Արտադրությունում օգտագործվում են տարբեր բնական պարարտանյութեր և այլ նյութեր, որոնց պատճառով էլ առաջանում է գարշահոտ։ Բնակիչները պահանջում էին կասեցնել...

Աշխատանքային երեքշաբաթյա գործունեության ամփոփումը /տեսանյութ/ 25.06.2018
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային երեքշաբաթյա գործունեության ամփոփումը
Տեղեկացում Արամուս համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 25.06.2018
Ավագանու նիստերի և համայնքային նշանակության այլ միջոցառումների (ՏԻՄ-երի ասուլիսներ, հանրային քննարկումներ) վերաբերյալ Արամուս համայնքի ավագանու նիստ 28.06.2018թ. 17:30 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Արամուս համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 12-ի N 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին. 2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և վարձակալությամբ տրամադրելու մասին.

Կոտայքի մարզպետը արզականցիներին հրավիրում է հանրային լսումների 25.06.2018
Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրավիրում է հանրային լսումների Արզական գյուղի բնակիչներին։ Քննարկվելու է գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման ընթացքը և դրա հետ կապված փոխադարձ պարտավորություններ ստանձնելու հարցը։ Հ․Գ․ Հանդիպման ընթացքում Չարենցավան համայնքի ղեկավարի մասնակցությամբ քննարկվելու է նաև Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը։

Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավարը հրաժարական է տվել 25.06.2018
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական ղեկավար Նորիկ Մովսեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։