Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզում համայնքային հանդիպումները շարունակվում են

03.08.2018

 

   Կոտայքի մարզի համայնքային խնդիրների մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն ճանապարհներից մեկը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համարում է շրջայցերը՝ ներառելով քաղաքացիների հետ առերես հանդիպումներն ու քննարկումները։ Այսօր շրջայցի 5 ուղղություններն էին Նոր Երզնկա, Զորավան,  Արագյուղ, Սարալանջ և Բուժական համայնքները։
  Ինչպես բոլոր հանդիպումների, այնպես էլ այս շրջայցի հիմքում կար գլխավոր մեկ խնդիր․ ընդգծել քաղաքացու դերը համայնքների զարգացման գործընթացում՝ կարևորելով նրանց ընդգրկուն ներգրավվածությունն ու պահանջատիրությունը։     Նշված բոլոր բնակավայրերում Ռոմանոս Պետրոսյանը հանդիպեց ՏԻՄ ներկայացուցիչների, դպրոցների, մանկապարտեզների, բուժ․հաստատությունների աշխատակիցների հետ, առանձին խմբերով անմիջական զրույցներ ունեցավ բնակիչների հետ։ Բարձրաձայնված խնդիրներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, սակայն դրանց լուծման հնարավոր ուղիները որոշակիացվեցին հենց այս քննարկումների արդյունքում։
  «30-ամյա պետականություն ու հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող երկիրը չի կարող և չպետք է լինի այնպիսին, ինչպիսին մենք հիմա տեսնում ենք այն։ Եթե կա քաղաքացիական գիտակցություն, բոլոր խնդիրները լուծելի են», - իր խոսքում ընդգծեց Ռ․ Պետրոսյանը։ «Քաղաքացին պետք է խնդիրը բարձրաձայնի ավագանու անդամների մոտ, ավագանին պետք է ձևակերպի դա որպես պահանջ՝ ուղղված ՏԻՄ-ին, վերջինն էլ պարտավորված է գտնել լուծման օպտիմալ ճանապարհներ»,- հայտարարեց մարզպետը։
  Զորավան համայնքում հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ համայնքի 46 սաները արվեստի այս կամ այն ճյուղը յուրացնելու նպատակով ամեն օր ստիպված են լինում հասնել հարակից այլ համայնքներ, ուստի եղավ հանձնարարական` գտնել միջոցներ՝ մանկապարտեզի շենքի մի հատվածը արվետսի կենտրոն դարձնելու նպատակով։
  Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքների ղեկավարների հետ համաձայնություն ձեռք բերվեց կազմել նախահաշիվներ՝ ծայրահեղ վատ վիճակում գտնվող փողոցները հրատապ կերպով վերանորոգելու համար, ինչը մասնավորապես Բուժական համայնքում կնպաստի նաև տուրիզմի զարգացմանն ու համայնքի աշխուժացմանը։
  Ռոմանոս Պետրոսյանն իր խոսքում կարևորեց նաև Արագյուղ համայնքում 1940-ականներին կառուցված և անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տան վերանորոգման հարցը՝ հորդորելով այստեղ ևս գտնել խնդրի լուծման ուղիներ և հանդես գալ առաջարկություններով։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31