Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին 01.08.2018
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին: Էներգետիկայի ոլորտում համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերությունը պլանավորում է ներդրումային ծրագրեր իրականացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որի շրջանակներում նախատեսվում է 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցում: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել ոչ միայն այս ծրագրի՝ Կոտայքի մարզում նախնական գնահատման աշխատանքների...
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա էր «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որը տեղի է ունեցել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Մրցույթը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիքներ: «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթում Կոտայքի...
Այսօր՝ հուլիսի 25-ին, Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետի հրավերով ներկա էր նաև Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Կոտայքի մարզպետը աշխատակազմին և համայնքների ղեկավարներին ներկայացրեց մարզպետի երեք տեղակալներին՝ Առնակ Ավետիսյանին, Վասակ Վարդանյանին, Լարիսա Մադոյանին, մարզպետի օգնականներին, ինչպես նաև շուրջ մեկ տասնյակ համայնքների...

Կոտայքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ 25.07.2018
Այսօր Կոտայքի մարզպետարանում մարզպետի ղեկավարությամբ կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Հանդիպմանը քննարկվեց 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:

Այցելություն մարզի համայնքներ 24.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է մարզի Արամուս, Կամարիս, Մայակովսկի, Բալահովիտ և Կաթնաղբյուր համայնքներ։ Մարզպետը Մայակովսկի համայնքի միջնակարգ դպրոցում լայն և բովանդակալից քննարկում է ունեցել դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ կրթօջախի առօրյա գործունեության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին: Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել...
Մարզխորհրդի նիստ Կոտայքի մարզպետարանում 23.07.2018
Սույն թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա մարզի խորհրդի նիստ։ Նիստին մասնակացելու են 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարները: Մարզի խորհրդի նիստին հրավիրվել է մասնակցելու նաև «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենը: Օրակարգ. 1. Ոռոգման ջրի մատակարարման վիճակը մարզի համայնքներում և բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: 2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վիճակը մարզի...


