Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքների խնդիրների լուծմանը կցուցաբերվի համակարգային մոտեցում

23.08.2018

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջայց է կատարել Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի 5 վարչական շրջաններում:
 Մարզպետը փաստեց, որ համայնքային խնդիրները խիստ միանման են, ինչը թույլ է տալիս դրանք լուծել համակարգային մոտեցումներով:
 Կապուտանում քննարկվեցին ջրային ռեսուրսների վերաբաշխման և մշակութային կենտրոնի ակտիվ գործարկման շուրջ առկա հարցերը, ինչը կարևորվեց նաև համայնքի բնակիչների կողմից.
 «Ուրախ եմ նկատել, որ երկու ամսից մի փոքր ավելի պաշտոնավարելուց հետո, ես բազմաթիվ խնդիրների մասով կարողանում եմ վստահություն հայտնել, որ տեղի են ունենում գործընթացներ, ու այդ խնդիրները տեսանելի ժամանակահատվածում լուծված կլինեն: Կոտայքցիներին, այդ թվում՝ և ինձ, սա ոգևորում է».-նշեց Ռոմանոս Պետրոսյանը:
 Հատիսի դպրոցում Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացավ «Տաք սննդի» համար նախատեսված սենյակի նորոգման աշխատանքներին, որոնք իրականացնում է դպրոցի ուսուցչական կազմը: Մարզպետը նշեց, որ հենց այսպես, համատեղ ուժերով պետք է լուծվեն բոլոր խնդիրներն՝ ըստ առաջնահերթության:
 Ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում, բացի առաջնահերթ հարցերի քննարկումից, խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև առաջիկա շաբաթների ընթացքում Հատիսի մի շարք խնդիրների լուծման ժամանակացույցը:
 Զովաշեն համայնքում հիմնական զրույցը ծավալվեց համայնքի բնակիչների հետ, ում կողմից բարձրացված խնդիրներում մարզպետն ընդգծեց օբյեկտիվ դիտարկումներ, որոնք իր հետագա որոշումներում առանցքային դերակատարում կունենան՝ զերծ չմնալով նաև որոշ հարցերում քաղաքական գնահատականներ տալուց:
 Սևաբերդի դպրոցի տնօրենի հետ զրույցում մատնանշվեց այն ճանապարհը, որով հնարավոր կլինի պահպանել դպրոցի հետագա գործունեությունը: Դպրոցն ապահովում է կրթական բավարար մակարդակ. խնդիրը կապված է դասաժամերի սղության հետ, ինչը մտահոգում է ուսուցչական կազմին, ինչն էլ լուծելի է ռեսուսրների վերաբաշխման արդյունքում:
 էկոտուրիզմի զարգացման հնարավոր ուղիները հասկանալու համար մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ համայնք հասավ Զովաշեն-Սևաբերդ լեռնային դժվարանցանելի ճանապարհով:
 Զառ վարչական շրջանում մարզպետը եղավ համայնքապետարանում, քննարկվեց մշակութային կյանքի աշխուժացման համար անհրաժեշտ քայլլերը: Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքրվեց համայնքապետարանի տարածքում գործող բուժ.ամբուլատորիայի աշխատանքներով:
 Շրջայցն ավարտվեց Ակունքի նորակառույց մանկապարտեզում, որը կգործարկվի առաջիկա 1-2 ամիսների ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27