Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ 25.07.2018
Այսօր Կոտայքի մարզպետարանում մարզպետի ղեկավարությամբ կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Հանդիպմանը քննարկվեց 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր:

Այցելություն մարզի համայնքներ 24.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է մարզի Արամուս, Կամարիս, Մայակովսկի, Բալահովիտ և Կաթնաղբյուր համայնքներ։ Մարզպետը Մայակովսկի համայնքի միջնակարգ դպրոցում լայն և բովանդակալից քննարկում է ունեցել դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ կրթօջախի առօրյա գործունեության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին: Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել...
Մարզխորհրդի նիստ Կոտայքի մարզպետարանում 23.07.2018
Սույն թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա մարզի խորհրդի նիստ։ Նիստին մասնակացելու են 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարները: Մարզի խորհրդի նիստին հրավիրվել է մասնակցելու նաև «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենը: Օրակարգ. 1. Ոռոգման ջրի մատակարարման վիճակը մարզի համայնքներում և բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: 2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վիճակը մարզի...
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում 23.07.2018
Սույն թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 15-ը Կոտայքի մարզից 75 երեխաներ կհաճախեն «Հեքիաթային կիրճ» ճամբար: Ցուցակներում ընդգրկվում են զոհվածի ընտանիքի, հաշմանդամ դարձած զինծառայողի, աշխարհազորայինի, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքի և սակավ ապահովված ընտանիքի երեխաներ: Ճամբարում ընդգրկվելու համար կարող եք դիմել Ձեր համայնքի համապատասխան բաժին (Կրթության կամ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մինչև հուլիսի 25-ը։

Քաղաքացիների ընդունելություն Հրազդան քաղաքում 19.07.2018
Այսօր Հրազդան քաղաքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած մի շարք քաղաքացիների: Տարածաշրջանի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների քաղաքացիները ընդունելության շրջանակներում ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին առողջապահական, սոցիալական, իրավական, կրթական և այլ ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին՝ քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել են պարզաբանումներ, որոշները...
Քաղաքացիների ընդունելություն Աբովյան քաղաքում 26.07.2018թ/ 19.07.2018
Սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 9:00-12:00 Կոտայքի մարզպետարանի Աբովյան քաղաքի ներկայացուցչությունում (ք. Աբովյան Բարեկամության 2` նախկին Գործկոմի շենք), Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կընդունի Աբովյան քաղաքի և հարակից բնակավայրերի նախապես հերթագրված բնակիչներին: Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել՝ զանգահարելով 0223 2-57-14