Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին

06.09.2018

2018թ-ի սեպտեմբերի 8-ին  համապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով Կոտայքի մարզպետարանի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը:   Աշխատանքային խմբում ներառված են Կոտայքի մարզպետարանի վարչության պետեր, մարզային ենթակայության հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ակտիվ ներկայացուցիչներ և այլք:
 Մեր մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրությունը սկսվում է մեզանից, և Կոտայքի մարզը Էտալոնային դարձնելու ճանապարհին շատ կարևոր է յուրաքանչյուրիս քայլը՝ քաղաքը, գյուղը, բակը բարեկարգելու չափազանց կարևոր գործում: Այս օրն ակնկալու ենք մեր բոլոր համաքաղաքացիների միասնական աշխատանքը՝ հանուն ավելի բարեկարգ և մաքուր Կոտայքի:
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մարզում կմաքրվեն հանգստի գոտիները, պատմամշակութային կոթողների և հուշարձանների տարածքները, ճանապարհամերձ գոտիները, խաղահրապարակները և հանրային ու մասնավոր նշանակության այլ տարածքներ:
 Ստորև ներկայացնում ենք մի շարք համայնքներում իրականացվելիք աշխատանքները, որպեսզի ցանկության դեպքում քաղաքացիները տեղեկացված լինել, թե որտեղ և ինչպես կարելի է ներգրավվել այս աշխատանքներում:
  Հացավան համայնքում կմաքրվեն ներհամայնքային ճանապարհները, փողոցները, բնական և պատմական հուշարձանների տարածքները, համայնքի վարչական տարածքով անցնող Գառնի-Գեղարդ մայրուղին,
  Աբովյան համայնքում կմաքրվեն և կկոնսերվացվեն մի քանի աղբանոցների տարածքներ, կկառուցվեն ցանկապատներ,
  Եղվարդ համայնքում համայնքային և ճանապարհամերձ տարածքների մաքրության և անօրինական աղբաթափման վերացման աշխատանքների նկատմամբ կսահմանավի հսկողություն,
  Լեռնանիստում գյուղ մտնող կենտրոնական ճանապարհը և մանկապարտեզի տարածքը կմաքրվի,
  Երևան-Սևան մայրուղու՝ Արզնի համայնքի հատվածում կիրականացվեն մաքրման աշխատանքներ,
  Մի շարք համայնքներում կիրականացվեն պատմական հուշարձանների տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ և այլն:
 Առանձնահատուկ ուշադրություն կուղղվի Հրազդան համայնքի «Եղևնիների պուրակ» անվանմամ հայտնի քաղաքային զբոսայգուն, որն այլևս վերադարձվել է համայնքի բնակչին: Այստեղ կփոխվեն հնամաշ ցուցանակները, կիրականացվի սանիտարական էտ, նախնական բարեկարգում, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել՝ ըստ նշանակության:
 Եվս մեկ անգամ կոչ ենք անում կոտայքցիներին՝ միանալու համընդհանուր շաբաթօրյակին և ներդրում ունենալ այս պատասխանատու գործում:
 Միասին մեր մարզը կդարձնենք ավելի մաքուր, բարեկարգ, Էտալոնային:
 Սեպտեմբերի 8-ին Կոտայքի մարզպետարանում կգործի թեժ գիծ, որին կարող եք ուղղել ձեզ հուզող ցանկացած բնույթի հարց:
 Թեժ գծի հեռախոսահամարն է 0223 2 13 73:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32