Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Գետամեջ համայնքից 29.08.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15. 00-ին Գետամեջ համայնքում տեղի կունենա ավագանու նիստ:   Նիստի օրակարգը. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 18-ի N 46-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2.Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարելու կարգը հաստատելու մասին: 3.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:  

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Հրազդան համայնքից 27.08.2018

Ս/թ-ի օգոստոսի 28-ին՝ ժամը 11.00-ին, Հրազդանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ:  Նիստի օրակարգը տեղակայված է Հրազդան ՀԿՏՀ-ում:  

Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Քասախ համայնքից 27.08.2018

Ս/թ-ի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, Քասախի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը.  1.Քասախ համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 20-ի N 66-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին  2.ՀՀ Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի՝ Քասախ համայնքի կողմից առաջադրվող անդամի ընտրության մասին  

Թափուր հաստիքներ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում

Թափուր հաստիքներ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում 27.08.2018

Մարզի մի շարք համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում նոր ուսումնական տարվա շեմին առկա են թափուր  հաստիքներ, մասնավորապես, «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել են տեխնոլոգիայի /12 դասաժամ/ և ֆիզիկայի /24,5 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղեր,«Ողջաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ հաշվապահի 0,5 հաստիք ծանրաբեռնվածությամբ թափուր աշխատատեղ, ինչպես նաև ռուսաց լեզու առարկայի ուսուցչի / 22 դասաժամ/ ժամանակավոր թափուր աշխատատեղ:  Կոտայքի...

Կայացավ  Կոտայքի մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը

Կայացավ Կոտայքի մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը 27.08.2018

Մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում:  Խորհրդի կազմում 2000 և ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքից ներառված են 2 ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ հասարակական, մյուսը պետական ոլորտներից (համայնքապետարաններ):  Համայնքներում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդները տեղեկացված են համայնքային խնդիրներից, ՏԻՄ աշխատանքների թերացումներից և առկա խնդիրներից, իսկ այն, որ այս երիտասարդների կողքին...

Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 27.08.2018

Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  Ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երաշխավորում է մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36