Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկայացրել է Նոր Գեղի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին

06.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը:
 Իր խոսքում մարզպետը ողջունեց օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած, համայնքի արդեն նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանին՝ գնահատելով նրա ջանքերը` որպես վաստակավոր պետական գործչի:
 Համայնքի նորանշանակ ղեկավար Վարդան Պապյանին ներկայացնելիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմեց նաև համայնքապետարանի աշխատակազմին և ավագանուն` ընդգծելով հարցերին պրոգրեսիվ բարեփոխումների դիտանկյունից նայելու կարևորությունը:
 Համայնքի ղեկավարի ժ/պ-ն էլ կարևորեց այս մոտեցումն ու վստահեցրեց, որ իր բոլոր որոշումների հիմքում պետք է ընկած լինի ընդհանուրի շահը և պատրաստ է արդյունավետ փոխգործակցության ու կարճ ժամանակում գոնե մտածողության ու աշխարհայացքային հարցերում հեղափոխական քայլերի իրականացմանն ու տեսանելի արդյունքների ամրագրմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36