Նորություններ
Լրահոս
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Նոր Արտամետ համայնքից 05.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ 1. Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի կամավոր խնդիրների իրականացման մասին 2. Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին

Իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր. Ռոմանոս Պետրոսյան 05.09.2018
Դպրոցներից չեն դադարում հնչել ահազանգեր անօրինությունների ու ինքնիրավչությունների մասին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլոր տնօրեններին խստագույնս հորդորել է գործել բացառապես օրենսդրությամբ սահմանված իրաավունքների և պարտականությունների շրջանակներում: «Կոտայքցիներին վստահեցնում եմ՝ իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր, որոնք, ցավոք, շատ հաճախ ենթակա չեն հրապարակման: Անկախ նրանից, թե որքան ակտիվ սոցիալական ցանցերում իրենց կդրսևորեն այս կամ այն պաշտոնյայի...

Դպրոցի տնօրենի նկատմամբ «Խիստ նկատողություն» է կիրառվել 04.09.2018
Մի շարք դժգոհությունների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին Կոտայքի մարզպետի կողմից գրություն է ուղարկվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ պարզելու աշակերտներին միատիպ համազգեստներ պարտադրելու մասին տեղեկատվության իսկությունը: Ըստ ներկայացված բացատրության՝ դպրոցի աշակերտները պարտադրաբար կրում են միանման համազգեստ, ինչն անթույլատրելի է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի 22.06.2018 թվականի N03/07.2/7671-18 շրջաբերականի: Կոտայքի մարզպետ Ռոմանոս...

ՀՀ Կոտայքի մարզում ծնվել է 191 երեխա 04.09.2018
ՀՀ Կոտայքի մարզում 2018թ-ի օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 191 ծնունդ, որից 13-ն այլ մարզերում: Ծնվել են 83 տղա և 108 աղջիկ՝ 20-ը Չարենցավանի, 10-ը՝ Նաիրիի, 78-ը՝ Աբովյանի, 83-ը՝ Հրազդանի ծննդատներում:
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Ջրվեժ համայնքից 03.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11-ին Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը. 1. Համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 15-ի թիվ 14-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմը համալրելու մասին: 3. Գույք նվիրելու մասին: 4. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 5. Համայնքային սեփականություն հանդիսացող...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Հրազդան համայնքից 03.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին, Հրազդանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգը տեղակայված է Հրազդան ՀԿՏՀ-ում:


