Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա

19.09.2018

Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ՝ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ այց ունեցավ Բյուրեղավան համայնք:
 Ինչպես ավելի վաղ հայտնել էր մարզպետը, քաղաքում դպրոցների գործունեության մասով առկա են խնդիրներ, քանի որ հիմնական դպրոցը գերծանրաբեռնված է, և այստեղ հաճախող երեխաների թիվը գերազանցում է դպրոցի հնարավորությունները մոտ 2.5 անգամ, իսկ ավագ դպրոցը թերծանրաբեռնված է՝ աշակերտների սակավության պատճառով:
 «2 տնօրենների հետ համատեղ հանդիպման ընթացքում հստակ որոշում կայացվեց, որ հիմնական դպրոցից 5 դասարան տեղափոխվի ավագ դպրոց, որը Կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի N 575-Ն որոշմամբ՝ կարող է կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: Այստեղ կտեղափոխվեն 2 խումբ 5-րդ դասարանի աշակերտներ և 1-ական 6,7 և 9-րդ դասարաններ, ընդհանուր թվով՝ շուրջ 150 աշակերտ»,-հայտնել է մարզպետը՝ հավելելով, որ սրանով կհաջողվի լուծել 3 շատ կարևոր խնդիրներ.
 ➡️ Տարրական դասարանների աշակերտները վերջապես հնարավորություն կստանան դպրոց հաճախել առաջին հերթով,
 ➡️ Կլուծվի դպրոցների աշակերտների թվաքանակների խնդիրը,
 ➡️ Ուսումնական պրոցեսը կլինի արդյունավետ, կրթական պայմանները դրականորեն կփոփոխվեն 2 դպրոցների աշակերտների համար:
 Կոտայքի մարզպետը կարևորում է նաև ծնողների հետ հանդիպումը, նրանց ակտիվ մասնակցությունը բոլոր փոփոխություններին, որպեսզի բարձրաձայնվող խնդիրներն ու հնչած առաջարկները ևս կիրառվեն՝ բազմակողմանի լուծումներ գտնելու համար: Ուստի սեպտեմբերի 24-ին նախատեսվում է ևս մեկ այց կատարել Բյուրեղավան՝ հանդիպում ունենալ խնդրով հետաքրքրված ծնողների հետ:
 Այսօրվա այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է նաև Բյուրեղավան խոշորացված համայնքի Նուռնուս գյուղի միջնակարգ դպրոցում և ծանոթացել «Տաք սնունդ» ծրագրի համար նախատեսված ճաշասենյակի վերանորոգման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև այցելել է Բյուրեղավանի արվեստի դպրոց, որտեղ նույնպես իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36