Նորություններ
Լրահոս

Չարենցավանի համայնքապետարանում մեկնարկել է բնապահպանական թեմայով դասընթաց 19.09.2019
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 18-ին համայնքապետարանում մեկնարկել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագրով բնապահպանական թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցում են Չարենցավանի համայնքապետարանի բոլոր բաժիններից մասնագետներ,...

Բյուրեղավանում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի մարզային փուլը 19.09.2019
Սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցում էին մարզի տարբեր համայնքներից 18 ընտանիք. Բյուրեղավանից՝ 2, Հրազդանից՝ 6, Նոր Հաճնից՝ 7, Չարենցավանից՝ 1, Քաղսիից՝ 1, Մրգաշենից՝ 1: Մրցույթը բաղկացած է 5 մարզական խաղից և իրականացվում է 4 տարիքային խմբերում: Ըստ կանոնակարգի 4 տարբեր տարիքային խմբի ընտանիքներ անցել են հանրապետական փուլ. Բյուրեղավանից՝ 1 ընտանիք,...

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Կոտայքի մարզի ավագ դպրոցների, քոլեջների և ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ԿԳՄՍ նախարարության աշխատակազմից ներկայացուցիչներ:...

Սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվան նվիրված, Կոտայքի մարզի տարբեր համայնքներում կազմակերպվելու են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Արդեն տեղեկացրել ենք, որ տոնին նվիրված մարզային գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում (մարզպետարանը դիմել է ԿԳՍՄ նախարարին, այդ օրը արգելոց-թանգարանի մուտքը անվճար դարձնելու համար, այս առիթով կլինի լրացուցիչ իրազեկում ) : Այժմ ներկայացնում ենք...

Աբովյանի և Նոր Երզնկայի շախմատի խմբակի սաների միջև տեղի է ունեցել ընկերական հանդիպում 18.09.2019
Սեպտեմբերի 16-ին Աբովյան համայնքի շախմատի դպրոցում տեղի է ունեցել ընկերական հանդիպում «Նոր Երզնկայի մշակույթի տան» շախմատի և Աբովյանի շախմատի տան սաների միջև։ Նոր Երզնկայի համայնքապատերանից տեղեկացնում են, որ հանդիպումն անցել է լարված և հետաքրքիր մթնոլորտում, իսկ հաղթանակ հաջողվել է գրանցել «Նոր Երզնկայի մշակույթի տան» շախմատի խմբակի սաներին: Աբովյանի շախմատի դպրոցի տնօրեն` գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը մասնակիցներին հանձնել է պատվոգրեր։...

Կոտայքի մարզում Անկախության օրվան նվիրված մարզային գլխավոր միջոցառումը տեղի է ունենալու Գառնիում 17.09.2019
Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում (մարզպետարանը դիմել է ԿԳՍՄ նախարարին, այդ օրը արգելոց-թանգարանի մուտքը անվճար դարձնելու համար, այս առիթով կլինի լրացուցիչ իրազեկում ): Միջոցառման մեկնարկը կտրվի ժամը 15:00-ին: Մարզի համայնքներն առանձին տաղավարներում կցուցադրեն իրենց համայնքներին բնորոշ կոլորիտը, ինչպես ժողովրդական...