Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերվել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ 10.04.2020
Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ և պարզապես անհատներ, շարունակում են բարի կամք դրսևորել և սոցիալական նախաձեռնություններով ու ծրագրերով աջակցել կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին: Բարի կամքի հերթական դրսևորումը Կոտայքի մարզի բնակիչ, անհատ բարերար Վարազդատ Կարենի Գևորգյանի կողմից է: Վերջինս Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերել բժշկական պաշտպանիչ արտահագուստ և դիմակներ, որոնք ըստ առաջնահերթության և կարիքի, կտրամադրվեն մարզի բուժ.հաստատություններին:...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել են 149 քաղաքացիներ 10.04.2020
Ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 937 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 777 քաղաքացիներ, առողջացել են 149 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 11 է: Առո՛ղջ եղեք:

Պետական օժանդակության 10-րդ ծրագիր. մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն միկրոձեռնարկատերերին: Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։ Միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի հստակ...

Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահաններ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի կողմից 09.04.2020
«Արմաթ» տեխնոհամայնքն իր ներդրումն է անում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ 3D եռաչափ տպիչների միջոցով արտադրելով պաշտպանիչ դիմավահաններ բուժաշխատողների համար: Այսօր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանին են հանձնել մեր մարզի դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով: Դիմավահանները ստացել են 3D եռաչափ...

Համայնքներում իրականացվող ախտահանման աշխատանքների և սոցիալական նախաձեռնությունների մասին 09.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ: Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը: Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես, Չարենցավան համայնքի «Վան»...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական...