Նորություններ
Լրահոս

Սոցիալական պատասխանատվության հերթական դրսևորումը «Ացինո Ֆարմա ԷյՋի» ընկերության կողմից 06.05.2020
Կորոնավիրուսի վարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մի շարք կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ շարունակում են սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններով հանդես գալ, որն ինչ խոսք, միմիայն երախտագիտության է արժանի: «Ացինո Ֆարմա ԷյՋի» (Շվեյցարական Կոնֆեդերացիա) Հայաստանյան ներկայացուցչությունը Հրազդանի բժշկական կենտրոնին է նվիրաբերել բժշկական արտահագուստ, եռաշերտ դիմակներ՝ ֆիքսատորով, շնչադիմակներ, ախտահանիչ նյութեր, լուծույթներ,...
Կոտայքում զբոսաշրջության ոլորտն այս տարի կարևորագույն անելիք ունի՝ մասնավորապես ներքին տուրիզմի բնագավառում ակնկալվող հոսքերը հավուր պատշաճի ընդունելու և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ որպես մարզի տնտեսության զարգացմանն ուղղված մեր կողմից հռչակած հայեցակարգային առաջնահերթ ուղղություններից մեկը: Կորոնավիրուսի համավարակը ոլորտում նոր պայմաններ է թելադրում, ինչին պետք է արձագանքել նոր լուծումներով և արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին: Ուստի, Կոտայքի...

Կոտայքի մարզում ծնվել է 133 երեխա 06.05.2020
2020 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 132 ծնունդ (1 զույգ)՝ 75 տղա և 58 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 14 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 9 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 60 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 49 ծնունդ:

Հիմնանորոգվում է Հրազդանի Շահումյան փողոցի 0,8 կմ ճանապարհահատված 05.05.2020
Երեկվանից մարզկենտրոն Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ (շուրջ 9200 քմ տարածք ընդգրկող ) ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, որի համար Կոտայքի մարզպետարանը դեռևս անցյալ տարի դիմել էր Կառավարությանը: Եվ ահա Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության՝ Տարածքային Զարգացման Հիմնադրամի...

Կհանգուցալուծվի Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի մեկ տասնյակ ընտանիքների բնակարանային խնդիրը 04.05.2020
Ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մայիսի 3-ին անակնկալ այցով Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում էր, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների՝ նրանց հետ քննարկելու իրենց բնակության վայրի օրինականացման հարցը:...
Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին և ճանապարհաշինության ոլորտի պատասխանատու աշխատակիցներին ուղեկցել է՝ ծանոթանալու Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին։ Նախարարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշված հատվածի կառուցման ընթացքում կիրառվող ճանապարհաշինական նոր մեթոդը։ Նշենք, որ ՀՀ Կառավարության ծրագրով հիմնանորոգվում է...


