Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի 6 ամենախոշոր բյուջեով սուբվենցիոն ծրագրերը

24.07.2020

 Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու, որոնք միտված են համայնքներում տարիներով առկախված խնդիրների լուծմանն ու բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թվով 6 ամենախոշոր բյուջեով սուբվենցիոն ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ 839 մլն ՀՀ դրամ է

 • Աբովյան համայնքում հիմնանորոգվելու է կենտրոնական Հատիս պողոտան՝ 1.5 կմ ճանապարհահատված (Հանրապետության պողոտայի եւ Սահմանադրության հրապարակի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները եւս մեկնարկել են՝ 243մլն ՀՀԴ ընդհանուր բյուջեով)։
Հատիսի պողոտայում ևս կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ:

Ծրագրի արժեքը կազմում է 369.821.260 ՀՀ դրամ:

 • Ջրվեժ համայնքում նախատեսվում է 190 երեխայի համար հիմքից նոր մանկապարտեզ կառուցել։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու նորագույն լուծումներով մանկապարտեզը կարող է ընդունել ոչ միայն Ջրվեժի, այլև հարակից բնակավայրերի երեխաներին:

 Ծրագրի արժեքը 396.485.230 ՀՀ դրամ է

• Ամբողջությամբ կասֆալտապատվի Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը (1,5կմ), հիմնովին կփոխվեն կից ջրահեռացման համակարգերը և կանցկացվի գիշերային լուսավորություն: Թեղենյաց վանական համալիր տանող շուրջ 2.5 կմ գրունտային ճանապարհը ևս կհարթեցվի՝ անցանելի դառնալով ավտոմեքենաների համար։ Ինչպես նաև, գյուղի վերևի հատվածում՝ անտառափեշին, կկառուցվի խոշոր տուրիստական ավտոբուսների համար նախատեսված կայանատեղի։

 Ծրագրի արժեքն է 292.160.500 ՀՀ դրամ

 • Առինջ համայնքում նախատեսվում է 12 փողոցների (շուրջ 27.000 քառակուսի մետր) նորոգման աշխատանքներ: Կիրականացվեն ասֆալտապատման , հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ:

 Ծրագրի արժեքը 260.133.200 ՀՀ դրամ է

 • Զովունի բնակավայրում կոյուղագծի կառուցումը և վատ վիճակում գտնվող ներքին ցանցի բարեկարգումը առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որն էլ կլուծվի 2020 թ. հաստատված սուբվենցիոն ծրագրի շնորհիվ: Կկառուցվի ու կնորոգվի մոտ 3 կմ կոյուղագիծ:

 Ծրագրի արժեքը 276.884.500 ՀՀ դրամ

 • Եղվարդ քաղաքում մոտ 1 հա տարածք զբաղեցնող հանրային հանգստյան գոտի կկառուցվի: Հանգստյան գոտին կունենա փոքրիկ լողավազան, ամֆիթատրոն, բարեկարգ ու կանաչապատ զբոսայգի, մանկական ժամանցի վայրեր ու կանաչապատ ճեմուղիներ։

 Ծրագրի արեքը կազմում է 243.991.180 ՀՀ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32