Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են

Աբովյանում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են 13.05.2020

 Կոտայքի մարզպետի և Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են:  Համայնքային կյանքի զարգացման տեսլականում մարզպետը բազմիցս կարևորել է նաև հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրանք իրենց գործունեությամբ միտված են մեր համայնքներում մեր քաղաքացիների քաղաքացիական իրավագիտակցության...

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք 13.05.2020

 Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք: 

Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները

Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները 13.05.2020

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական վիճակի հնարավորինս մեղմմանը:  Մայիսի 13-ին ՀԿԽԸ-ն Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում մեկնարկեց COVID19-ի հանդեպ առավել խոցելի խմբերին՝ միայնակ, անժառանգ թոշակառուներ,...

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մասին

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մասին 12.05.2020

   «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է «Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան անվանական կրթաթոշակի մասին:  Հիմնադրամի նպատակն է բացահայտել մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներին, նպաստել նրանց հեռանկարային աջակցմանը, ինչպես նաև խթանել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացումն ու տարածումը հասարակության մեջ:  Կրթաթոշակը...

Կառավարության սուբվենցիոն ծրագրով կապիտալ ասֆալտապատվում են Չարենցավան համայնքի բակերը

Կառավարության սուբվենցիոն ծրագրով կապիտալ ասֆալտապատվում են Չարենցավան համայնքի բակերը 12.05.2020

 Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակվում են կյանքի կոչվել ՀՀ Կառավարության՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Այսպես,  Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:  Հիմնանորոգվում են ճանապարհներ, որտեղ տասնյակ...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2020

Հանրապետության և մասնավորապես Կոտայքի մարզի սիրելի՛ բուժքույրեր, Ինչպես միշտ, համավարակի այս օրերին ևս առողջապահության ոլորտի մեր մյուս բուժաշխատողների հետ միասին չափազանց կարևոր առաքելություն եք իրականացնում՝ ուղղված մեր հայրենակիցների առողջության պահպանմանն ու վերականգնմանը: Վստահ եղե՛ք, արժևորում եմ յուրաքանչյուրիդ աշխատանքը և ասում՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Առո՛ղջ եղեք: Լուսանկարներում՝ Կոտայքի բժշկական կենտրոնների մեր բուժքույրերն են ու նաև բուժաշխտողներ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41