Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի Խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը կայացավ

23.01.2020

 Քիչ առաջ Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում ավարտվեց ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Նիստին ներկա են եղել մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

 Ողջունելով ներկաներին՝ մարզպետը, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականը բեկումնային տարի էր՝ լի տարաբնույթ մասշտաբային ծրագրերի մեկնարկով ու իրագործումով, որոնք գլոբալ առումով՝ նախևառաջ միտված են մեր բնակչի կյանքի որակի բարձրացմանն ու նույն այդ բնակչի՝ վերափոխմանը ՀՀ իրավատեր ու իրավագիտակից քաղաքացու.

 «Ռազմավարական պլանավորման առումով․ մենք խնդիր ենք դրել մեր առջև ամենակարճ ժամկետներում մեր մարզի բացառապես բոլոր համայնքներում ունենալու բարեկարգ ու գունավոր մանկապարտեզներ՝ որպես նախադպրոցական կրթության հաստատություններ, արվեստի դպրոցներ, գրադարաններ ու մշակույթի տներ՝ որպես արտադրպոցական դաստիարակության հաստատություններ, և վերջապես՝ բարեկարգ, լիարժեք կահավորված և ջեռուցվող հանրակրթական դպրոցներ՝ որպես մրցունակ հասարակություն ունենալու թիվ մեկ նախադրյալ»,- իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

 Կոտայքի մարզպետի ողջույնի խոսքն, ամբողջությամբ,  այստեղ

 Մարզպետը հանդես է եկել նաև 2019թ. ընթացքում Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին հանրային հաշվետվությամբ:

Հաշվետվությունն ամբողջությամբ առաջիկայում կտեղադրվի Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում, որի մասին լրացուցիչ իրազեկում կլինի:

Հարակից զեկույցներով հանդես են եկել մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարները:

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում իրականացված և 2020 թվականին նախատեսվող՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:

 Մարզի խորհրդի նիստի ընթացքում Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը ներկայացրել է զորակոչի և զորահավաքների կազմակերպման և անցկացման վիճակը Կոտայքի մարզում:

Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին, որի մասին զեկուցել է «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրեն Պ.Ցուգունյանը:

 Նիստի ավարտին Կոտայքի մարզպետը հույս է հայտնել, որ համայնքների և վարչական բնակավայրերի ղեկավարների հետ համագործակցությունը 2020 թվականին էլ ավելի արդյունավետ կլինի՝ միտված մեր համայնքների համաչափ և կայուն զարգացմանը ու մեր բնակիչների կյանքի որակի բարձրացմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18