Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերին Պտղնիի համայնքապետարանն առաջարկում է զինակոչիկներին օգտվել ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից

20.05.2019

2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանն առաջարկում է զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից:

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի Ν 1132-Ն որոշման համաձայն՝ սույն թվականի մարտի 1-ից տարածքային զինվորական կոմիսարիատներում սկսվել են 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակներում, նույն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կատարվում է նաև պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի («Ես եմ», «Պատիվ ունեմ»), կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության պայմանների վերաբերյալ զորակոչիկների իրազեկում տարածքային զինկոմիսարիատներում։

Ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/news/item/2019/04/22/HAMAYNQ1/  հղումով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36