Նորություններ
Լրահոս
Վերին Պտղնիի համայնքապետարանն առաջարկում է զինակոչիկներին օգտվել ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից
20.05.2019
2019 թվականի մարտի 1-ից մեկնարկած ամառային զորակոչի աշխատանքներով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանն առաջարկում է զինակոչիկներին օգտվելու Պաշտպանության նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից:
«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի Ν 1132-Ն որոշման համաձայն՝ սույն թվականի մարտի 1-ից տարածքային զինվորական կոմիսարիատներում սկսվել են 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակներում, նույն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կատարվում է նաև պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի («Ես եմ», «Պատիվ ունեմ»), կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության պայմանների վերաբերյալ զորակոչիկների իրազեկում տարածքային զինկոմիսարիատներում։
Ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/news/item/2019/04/22/HAMAYNQ1/ հղումով: