Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ջրվեժ համայնք

Մակերես` 55կմ2

Բնակչություն` 11153

Ջրվեժ համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

Ջրվեժ Համայնքի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ջրվեժ համայնքը:
Ջրվեժ համայնքը բազմաբնակավայր համայնք է:
Ջրվեժ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են Ջրվեժ,Զովք,Ձորաղբյուր գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Ջրվեժ գյուղը:

Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է Առինջ, Մայակովսկի, Արամուս, Կամարիս, Գեղադիր, Ողջաբերդ համայնքներին և Երևան քաղաքին:

 Ջրվեժ 

Մակերես` 16.46կմ2
Բնակչություն`7465
Ջրվեժ գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասուորմ, սահմանակից է Երևան քաղաքի երեք թաղային' Նոր-Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի համայնքներին և մարզի երեք գյուղական' Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների վարչական տարածքներին: Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից' 9 կմ: Այստեղով են անցնում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը:

Պատմական ակնարկ

Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում' պատմաբան Ղազար Փարպեցու, VII դարում' սարկավագ Զաքարյա Քանաքեռցու աշխատություններում: Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել:
Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են մի շարք պատմական հուշարձաններ:
Կատարված պեղումներով Քոսաղբյուր կոչված վայրում (1957թ.) և գերեզմանոցում (1958-1962թ.թ.) բացվել են միջնադարյան ճարտարապետական երկու համալիր: Քոսաղբյուրի համալիրի կազմում են դարչնագույն սրբատաշ տուֆից շինված VI-VII դ.դ. խաչաձև գմբեթավոր եկեղեցին, նրան հարավից կից XII-XIII դ.դ. միանավ թաղածածկ եկեղեցին և երկու փոքր մատուռ: Պահպանվել են հուշարձանախմբի պատերի ստորին շարքերը և քանդակազարդ բեկորները: Գերեզմանատան IV-V դ.դ. հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, կոթողից և դամբարանից: Եկեղեցին միանավ է, կառուցված է տեղական սև և կարմիր գույնի սրբատաշ տուֆից:
1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հիմնովին ավերում է բոլոր շինությունները, ինչպես նաև եկեղեցիները և վանքերը, այդ թվում նաև Ջրվեժի եկեղեցին: Երկրաշարժից հետո Ջրվեժը 212 տարի եկեղեցի չի ունեցել և միայն 1891 թվականին գյուղի բնակչությունը քանդված եկեղեցու տեղում կառուցում է նորը, որը վերաբացվել է 1991 թվականին և ներկայումս գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե Առաքելական եկեղեցի:
Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1360 մետր, աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները' բարենպաստ: Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամառը տևական է' 4,5-5 ամիս: Տարեկան տեղումների քանակը կազմում է 250-ից 350 մմ, վերջին տարիներին նկատվում է տևական ձնածածկույթի սակավություն և կարկտահարություն: Գյուղը չունի հարթ մակերես: Հյուսիսային մասում այն կտրտված է ձորակներով, արևելյան մասից սկիզբ են առնում Ձորաղբյուրի և Ողջաբերդի լեռնաբազուկները, հարավային մասում խոր ձորակներ են, որոնք շարունակվում են մինչև Արին-Բերդ, արևմտյան կողմով' ձորերով և կիրճերով միանում է Երևանին:
Համայնքում գործում է հանրակրթական դպրոցը, Ջրվեժի նորաստեղծ մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, «Ջրվեժ բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և «Ջրվեժի բարեկարգում» ՓԲԸ-ն, ինչպես նաև 28 պարենային և ոչ պարենային խանութներ, հանրային սննդի թվով 23 կազմակերպություններ, գրանցված են արտադրական և ոչ արտադրական մասնավոր ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04