Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղ

Մակերես` 27.77կմ2

Բնակչություն` 2655

Ձորաղբյուր  գյուղի մասին

Գյուղում գործում են` 1  դպրոց,  1 մշակույթի տուն, բուժկետ, 1գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից ` 1350 մ
հեռավորությունը մայրաքաղաքից` 20 կմ
հեռավորությունը մարզկենտրոնից` 35 կմ

Պատմական ակնարկ
Գյուղ` Աբովյանից 10 կմ հարավ-արևելք: Գյուղի շրջակայքում պահպանվել են ք.ծ.ա. 2-1 հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակներ, մատուռ, գերեզմանոց: Սահմանակից է մարզի 6 գյուղերի վարչական տարածքներին և Երան քաղաքին: Այստեղով են անցնում Երեւան-Զովք-Մայակովսկի և Աբովյան-Գառնի ճանապարհները: Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Խոյից, Սալմաստից և Ալաշկերտից` 1928-30թթ.: Նախկինում գյուղը կոչվել է Տաճատապատ, հետո` Թեժրաբեկ: Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները` անբարենպաստ: Ամռանը տաք է, առանց տեղումների: Համեմատաբար բարենպաստ է գարնան եղանակը: Տարեկան տեղումները քիչ են, վերջին տարիներին նվազել է ձյան տեղումների քանակը: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների/ ցորեն, գարի, առվույտ / մշակությամբ և պտղաբուծությամբ, որը սակայն դժվարանում է ոռոգման ջուր չունենալու պատճառով: Մայրաքաղաք Երևանին մոտ լինելը հնարավորություն է տալիս համայնքի մասնագետներին աշխատանք փնտրել այնտեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36