Սիրելի՛ հայրենակիցներ,
Ողջունում եմ ձեզ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում:
Մեզ համար կարևոր է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գործունեության հրապարակայնությունը, հաշվետվողականությունը և դրան են ուղղված կայքի բաժինների ու ենթաբաժինների ամենօրյա թարմացումները:
Կայքում կարող եք տեղեկանալ ՀՀ Կոտայքի մարզպետի, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գործունեության, մարզպետի ընդունած որոշումների, մարզի համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների, ծրագրերի մասին:
Պատրաստ ենք լսել և համագործակցել մեր քաղաքացիների հետ, ինչը կօգնի է՛լ ավելի բարելավելու ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի աշխատանքները:
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան