Հայտարարություններ(թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղեր մարզային ենթակայության կազմակերպություններում
Թափուր հաստիք Կոտայքի մարզի «Նոր Հաճնի N3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (տղաների խումբ) / 8 դասաժամ/ և ինֆորմատիկայի / 8 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև1 /:
2. Փաստաթուղթ / դիպլոմ /` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն /Ձև 4/
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները / դրանց առկայության դեպքում /,
6. Մեկ լուսանկար 3X4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 5 -ին ` ժամը 13:00-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Նոր Հաճն, Է. Տոռոզյան 11:
Տեղեկությունների համար զանգահարել` / 0224 / 4-30-45 կամ /094/ 95-93-90 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 07.09.2018
Վերջին ժամկետը` 03.10.2018
Պատասխանատու անձ` «Նոր Հաճնի N3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ք. Նոր Հաճն, Է. Տոռոզյան 11
Հեռ.` / 0224 / 4-30-45 կամ /094/ 95-93-90