Հայտարարություններ(թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղեր մարզային ենթակայության կազմակերպություններում
Թափուր հաստիք «Հրազդանի Պ.Սևակի անվան N8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի Պ.Սևակի անվան N8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի անգլերենի (24 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար՝ 3▪4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2018թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1400-ին, Կոտայքի մարզի Հրազդանի Պ.Սևակի անվան N8 հիմնական դպրոցում. հասցեն՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղ. 54:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (0223) 2-59-07 կամ (093) 26-86-83 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 07.09.2018
Վերջին ժամկետը` 03.10.2018
Պատասխանատու անձ` «Հրազդանի Պ.Սևակի անվան N8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղ. 54
Հեռ.` (0223) 2-59-07 կամ (093) 26-86-83