Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Հունանյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 65 07   էլ. փոստ

  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատություններում իրագործում է պետական հանրակրթական ծրագրեր,
2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը,
3) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ,
4)կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, ինչպես նաև մարզային մշակութային և սպորտային, պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը,
5) մասնակցում է մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում պետական քաղաքականության իրականացմանը մարզի տարածքում.
6) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ,
7) մասնակցում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացման ապահովմանը,
8) վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, մասնակցում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացմանը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան,
9) կազմակերպում է դպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման համակարգման և վերահսկման աշխատանքները, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում,
10) նախապատրաստում և կազմակերպում է հրավիրվող խորհրդկացություններն ու սեմինարները,
11) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը,
12) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին,
13) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության իրականացման ապահովմանը մարզի տարածքում,
14) մասնակցում է ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների և գործնական աշխատանքների իրականացման ապահովմանը,
15) աշխատանք է տանում մարզային ենթակայության պետական կրթական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ,
16) պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցում է նրա կառավարման մարմինների ձևավորմանը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը,
17) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը,
18) առաջարկություն է ներկայացնում մարզպետին կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները,
19) ապահովում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների և դրանց գործունեության վերստուգման արդյունքների քննարկումները,
20) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ,
21) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առաջարկություն է ներկայացնում Մարզպետին համաձայնություն տալու գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար,
22) Մարզպետի հաստատմանն է ներկայացնում պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե պետական կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին,
23) մասնակցում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացման ապահովմանը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը,
24) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ,
25) համադասում է մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը,
26) աջակցում է մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.
27) մանկապատանեկան սպորտի բնագավառում իր լիազորությունների շրջանակում ապահովում է օրենսդրության պահանջների կատարումը,
28) մասնակցում է մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը,
29) աջակցում է պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությանը,
30) կազմակերպում և իրականացնում է մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերի համակարգումը,
31) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին,
32) աջակցում է մարզի և համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին,
33) աջակցում է մարզի և համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը,
34) օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում է լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների եւ ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեություն՝ հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում,
35) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ,
36) մասնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին,
37) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ․
38) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
39) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
40) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
41) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50