Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Զորահավաքային նախապատրաստության բաժին

Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Հայկ Մովսիսյան

  էլ. փոստ

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     Բաժինն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տարածքային կառավարման մակարդակում իրագործում է պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը.
2) իրականացնում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման բնագավառում իրեն վերապահված լիազորություններ.
3) իրականացնում է Մարզպետի աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրումը.
4) համապատասխան իրավիճակներում ապահովում է անհրաժեշտ աշխատանքային ռեժիմի փոխադրման աշխատանքների կատարումը.
5) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանն ուղղված աշխատանքներին ու օժանդակում դրա իրագործմանը.
6) ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով` մարզի տարածքում ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից.
7) մասնակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացման, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացին.
8) մասնակցում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին.
9) պաշտպանության նպատակով իրականացնում է մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումներ, աջակցում է զինված ուժերի զորահավաքային ծավալմանը.
10) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում և զորահավաքի ժամանակ օժանդակում է զինվորական կոմիսարիատներին զորահավաքային խնդիրների լուծմանը.
11) ապահովում է զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելը, տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը, զորահավաքային պլանների համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրելը.
12) մասնակցում է հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
13) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով` պետական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.
14) իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման աշխատանքներին.
15) համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ.
16) մասնակցում է Մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.
17) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման և հետագա ճշգրտման աշխատանքներին.
18) Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում Մարզպետարանի, Մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.
19) ապահովում է գաղտնի գործավարության վարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով․
20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
21) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
22) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
23) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
24) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50