Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ` Լադիկ Նահապետյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223)/ 2-53-01   էլ. փոստ

 

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ  

Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
       1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
       2) ապահովում է Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
       3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին  առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության  կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
       4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
       5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված  նորմատիվ  իրավական  ակտերի   վերաբերյալ.
       6) սահմանված կարգով մշակում և մարզպետի միջոցով կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` Մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև Մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
       7) ներկայացնում է առաջարկություններ պետական բյուջեով Մարզին հատկացված միջոցների տնօրինման վերաբերյալ, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
       8) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.
       9) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում.   
       10) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
       11) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեություն, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում.
       12) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.
       13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.
       14) կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային ցուցակների և ծախսերի նախահաշիվների ստուգման և հաստատման գործընթացը.
       15) համակարգում է Մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների կարիքների համար  աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
       16) իրականացնում է Մարզպետարանի աշխատակազմի կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների ձեռք բերման աշխատանքների պատասխանատու ստորաբաժանաման լիազորություններ.
       17) իրականացնում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները,
       18) վերահսկողություն է իրականացնում Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
       19) աջակցում է Մարզի համայնքներին` գույքահարկի և հողի հարկի հավաքագրման, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ապառքների գանձման աշխատանքներին.
       20) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
       21) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է ֆինանսական հսկողություն Մարզի համայնքներում.
       22) անհրաժեշտության դեպքում վերլուծում և Մարզպետին առաջարկություն է ներկայացնում մարզային ենթակայության  բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
       23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

Հաշվապահական հաշվառման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժնի պետ` Մանվել Պետրոսյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-47-35

Ֆինանսատնտեսագիտական բաժին
Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ` Սեդա Բաղդասարյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-64-32

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 10:29:23