Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ֆինանսական վարչություն

Ֆինանսական վարչության պետ` Համլետ Ստեփանյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 53 01   էլ. փոստ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ  

Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) սահմանված կարգով մշակում և լիազորված մարմնի միջոցով Կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի նախագծերի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ,
2) վերահսկում է պետական բյուջեով Մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների նպատակային օգտագործումը,
3) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը,
4) մեթոդական օգնություն է տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում,
5) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը,
6) իրականացնում է ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ,
8) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային ցուցակների և ծախսերի նախահաշիվների ստուգման և հաստատման գործընթացը,
9) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները,
10) աջակցում է Մարզի համայնքներին` գույքահարկի և հողի հարկի հավաքագրման, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ապառքների գանձման աշխատանքներին.
11) անհրաժեշտության դեպքում վերլուծում և Մարզպետին առաջարկություն է ներկայացնում Մարզպետի աշխատակազմի ենթակայության բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
12) ապահովում է Մարզպետի աշխատակազմի գնման գործի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.
13) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը և ֆինանսահաշվային գործառույթների ձևակերպումները և գրանցումները.
14) սահմանված կարգով իրականացնում է բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը գանձապետական համակարգի միջոցով.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևերով կազմում, ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում Մարզպետի աշխատակազմի և համակարգի կազմակերպությունների ֆինանսական միջոցների՝ եկամուտների ու ծախսերի, եռամսյակային և տարեկան գործունեության ամփոփ հաշվեկշիռները, նրանց կից պահանջվող ձևերը, հաշվարկները, հիմնավորումները և բացատրությունները, ինչպես նաև այլ պետական մարմիններին է պարբերաբար ներկայացնում ֆինանսաբյուջետային գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ և տեղեկատվություն.
16) սահմանված ժամկետներում, հաստատված ձևերով, կազմում և համապատասխան մարմիններ է ներկայացնում եկամտային հարկի և վիճակագրական հաշվետվությունները.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցների հաշվառում, բանկային և գանձապետական գործառնությունների վարում.
18) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, արձակուրդային վճարների, անաշխատունակության նպաստների ժամանակին հաշվարկումը, վճարումը, հարկերի փոխանցումների կատարումը պետական բյուջե.
18) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների ներքին և արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի անփոփում, ստուգում, հաշվարկում և վճարում.
20) Մարզպետի աշխատակազմի արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված ֆինանսական փաստաթղթերի անփոփում, ստուգում, հաշվարկում և վճարում,
21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Մարզպետի աշխատակազմի, նրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթից օգտվելու համար գումարների ֆինանսավորման աշխատանքները.
22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վարկային և դրամաշնորհային ծրագրերի համար ֆինանսավորման փաստաթղթերի հիման վրա վճարումների իրականացում գանձապետական համակարգի միոցով.
23) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի կարիքների համար ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ֆինանսավորումը.
24) մասնակցում է Մարզպետի աշխատակազմի գույքագրման աշխատանքներին` կազմակերպում է գույքի հաշվառման և օտարման աշխատանքները, նյութական պաշարների մուտքի և ելքի հաշվառումը:
25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ,
26) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների,
27) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
28) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը,
29) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:
 

Հաշվապահական հաշվառման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժնի պետ` Մանվել Պետրոսյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 35 77   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50